Մեքսիկայի ափերին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Երկրաշարժը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 08։00–ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Տրես Պիկոս քաղաքից 119 կմ հարավ–արեւմուտք։ Օջախը 21.7 կմ խորության վրա է եղել։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 344 մարդ։




























