Արարատի մարզում, սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն-Այնթապ ավտոճանապարհին 30-ամյա Գարիկ Է.-ն իր վարած Opel մակնիշի 32 SL 209 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկար ժամանակ փնտրում էին վթարված մեքենան, սակայն որոշ ժամանակ անց այն նկատեցին քարշակի վրա ու պարզվեց, որ վարորդի հայրը որոշել է մեքենան տուն տանել եւ հեռացնել դեպքի վայրից:

Պարզվել է նաեւ, որ ավտովթարը տեղի է ունեցել Արարատի մարզում՝ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 3 կմ հատվածում:

Ավտոմեքենան տեղափոխվել է Մասիսի ոստիկանություն: