Մումբայի երկաթուղային կայարանում հրմշտոցից 15 մարդ է զոհվել, եւս 20-ը վիրավորվել են, փոխանցում է Times of India–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Էլֆինսթոուն կայարանում, որը միացնում է քաղաքի 2 հիմնական փողոցները։ Հետիոտնի կամուրջի վրա մարդկանց կուտակումները եւ անձրեւն էլ ողբերգության պատճառ են դարձել։




























