Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ Քադիր Թոփբաշի հրաժարականից հետո քաղաքապետարանի խորհդում նոր քաղաքապետի ընտրություն է տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նոր քաղաքապետ է դարձել խորհրդի 309 անդամների 179 ձայն ստացած Մեւլութ Ույսալը։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 125 ձայն։

Նոր քաղաքապետը հայտնի է նրանով, որ հանդիսացել է 1993 թվականին Սվազի Մադըմաք հյուրանոցում ալեւի մտավորականների կոտորածի կազմակերպիչների փաստաբանը։