Իսպանիայի իշխանությունները չեն բանակցի Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի հետ ինքնավար մարզի անկախության հարցով։ Այս մասին ասել է Իսպանիայի առողջապահության, սոցիալական հարցերի եւ իրավահավասարության նախարար Դոլորես Մոնսերատը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բնականաբար Պուչդեմոնի հետ բանակցել չենք պատրաստվում»,– ասել է նախարարը Radio Nacional de Espana–ին եւ հավելել, որ իր կարծիքով միակ երկխոսությունը, որի վրա Պուչդեմոնը կարող է հույս ունենալ, դա դատական իշխանության հետ երկխոսությունն է։

Նրա խոսքով՝ հանրաքվեից հետո Կատալոնիայի ղեկավարին մնում է միայն հրաժարական տալ։