ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Կուբայի դեսպանատան իր դիվանագիտական անձնակազմի կրճատման եւ վիզաների տրամադրման դադարեցման մասին: Այս մասին, հինգշաբթի հայտարարել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ «վերջին ամիսներին 21 ամերիկացի աշխատակից ենթարկվել է ակուստիկ հարձակումների»: Նրա խոսքով՝ «հետաքննությունը շարունակվում է, եւ քննիչները դեռ չգիտեն, թե ով է ներգրավված այդ գործում»:
«Քանի դեռ Կուբայի կառավարությունը չի երաշխավորում դիվանագետների անվտանգությունը, մեր դեսպանատանը կաշխատի միայն այնանձնակզմը, որի ներկայությունն այնտեղ պարտադիր է», - հեռախոսային ճեպազրույցում լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վիզաների տրամադրման գործընթացն անորոշ ժամանակով դադարեցվել է: Լրագրողները հետաքրքրվել են՝ չի բացառու՞մ արդյոք Վաշինգտոնը, որ «ակուստիկ հարձակումներին» կարող է ներգրավված լինել երրորդ կողմը, մասնավորապես հարցում նշել է Ռուսաստանի անունը:
«Մենք չենք բացառում, որ երրորդ երկիրը կարող է հետաքննության մաս լինել: Հետաքննությունը շարունակվում»,-ասել է նա՝ չնշելով Ռուսաստանի անունը:




























