Ուրբաթ կատալոնացի ֆերմերները «տրակտորների մարշով» անցել են Կատալոնիայի մի քանի քաղաքներով՝ իրենց աջակցությունը ցույց տալով հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի անցկացմանը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին »:
Կատալոնիայի ֆերմերների միության կայքը հայտնում է, որ առավոտյան 2150 տրակտոր «մարշ» է սկսել մի քանի քաղաքներով, այդ թվում Բարսելոնայով, Ժիրոնայով եւ Տարագոնայով:
Տրակտորները շարժվել են քաղաքների կենտրոնական փողոցներով, հասել են Իսպանիայի կառավարության վարչական շենքերին ` անկախության հանրաքվե անցկացնելու ծրագրերին իրենց աջակցությունը ցույց տալու համար:
Լրատվամիջոցների հավաստմամբ՝ «Տրակտորների մարշն» առանց պատահարների է անցել:




























