ԱՄՆ նախագահի երեխաները՝ Իվանկա Թրամփը եւ Դոնալդ Թրամփ կրտսերը ցանկացել էին իրենց քրոջը՝ Թիֆանիին զրկել ժառանգության իր մասնաբաժնից:
Այս մասին գրում է Newsweek-ը` հղում կատարելով վերջերս հրապարակված հեռախոսային խոսակցություններին:
Դոնալդ Թրամփը, The Howard Stern Show-ի հաղորդավար Հովարդ Ստերնին հայտնել է, որ Իվանկան եւ Դոնալդ կրտսերը այնքան էլ երջանիկ չեն եղել, երբ պարզել են եւս մեկ ազգականի գոյության մասին, եւ հասատել հաղորդավարի միտքն այն մասին, որ երեխաները սկսել են գործել նոր ազգականի դեմ:
Պարբերականը գրում է, որ եթե Թիֆանին չկորցնի իր ժառանգությունը, Թրամփի առաջին ամուսնությունից երեխաները ավելի քիչ մասնաբաժին կունենան:
Հաղորդվում է, որ առաջին անգամ չէ, որ Թրամփը Թիֆանիի հանդեպ «բացառիկ վերաբերմունք» է ցույց տալիս:
Թիֆանին Թրամփի երկրորդ ամուսնությունից է՝ Մարլի Մեյփի դուստրը: Նա Քալիֆորնիայում մեծացել է իր մոր հետ:




























