Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները հայտնի կլինեն հոկտեմբերի 1-ին կայանալիք քվեարկության ավարտից ոչ շուտ, քան 48 ժամ անց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կատալոնիայի Omnium Cultural ՀԿ նախագահ Ժորդի Կուիշարը։
«Քվեարկությունը կընթանա առավոտյան 9։00-ից 20։00-ն։ Կարծում եմ, որ ժամանակ պետք կլինի, որպեսզի երաշխավորենք, որ ամեն բան լավ է անցել, ենթադրում եմ 48 ժամից ոչ ակաս»,- ասել է Կուիշարը։
Նախօրեին կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտնել էր, որ 5․3 մլն կատալոնցի կարող է մասնակցել անկախության հանրաքվեին։ Քվեարկությունը կկայանա՝ անկախ այն հանգամանքից, որ Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում այն եւ դրա անցկացումը կասեցրել է երկրի Սահմանադրությամբ։




























