Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանի պատգամավոր Կանատբեկ Իսաեւի նկատմամբ երկրում իշխանությունը զավթելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Գործը հարուցվել է «հանցագործություն նախապատրաստելու», «զանգվածային անկարգությունների» եւ «իշխանությունը բռնի ուժով գրավելու» հոդվածներով։ «Պարզվել է, որ պատգամավոր Ժոգորկու Կենեշա Իսաեւը, լինելով Օմուրբել Բաբանովի նախագահի թեկնածության կողմնակից, դավադրություն է կազմակերպել առանձին անձանց հետ, այդ թվում՝ հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների եւ ակտիվ գործողություններ է իրականացնում զանգվածային անկարգություններ կազմակերպելով»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։