Գերմանիայի Կանաչների կուսակցությունը պատրաստ է տնտղել պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ կուսակցության եւ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հողը։

«Մենք կընդունենք Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու բանակցությունների մասին ՔԴՄ/ՔՍՄ հրավերը»,- ասված է Կանաչների համագումարի արդյունքում տարածած հայտարարության մեջ, փոխանցում է DPA-ն։

Միաժամանակ կուսակցությունը զգուշացրել է, որ եթե բանակցություններն ապակառուցողական լինեն, Կանաչները կանցնեն ընդդիմություն։