Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի դեմ ցույցի։ Հանրաքվեն պլանավորված է հոկտեմբերի 1-ին։

Միասնական Իսպանիայի համար ցույցերն ընթացել են ամբողջ երկրում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մադրիդի կենտրոնական հրապարակում մոտ 10 հազար մարդ է հավաքվել։ Սակայն ոստիկանությունն այս տեղեկությունը չի հաստատել։

Ցույցերն ընթացել են «Իսպանիան միասնական է», «Կատալոնիան Իսպանիա է» կարգախոսերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։