ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Դանիան մտադիր է Աֆղանստան ուղարկել եւս 55 զինվորի՝ անցյալ շաբաթ դանիական պահակախմբի  հարձակումից հետո  անվտանգության ապահովումը ուժեղացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Զինծառայողները կօգնեն Աֆղանստանում գտնվող 97 դանիացի զինվորներին՝ պաշտպանելու Քաբուլի մոտ գտնվող աֆղանական ռազմական ակադեմիա ուղեւվորվող եւ վերադարձող խորհրդականներին:

 «Եթե Աֆղանստանի կառավարությունը կորցնի վերահսկողությունը, Աֆղանստանը ահաբեկչական խմբերի համար կրկին ապաստարան կդառնա, եւ մենք հնարավոր է  դեպի Եվրոպա եւ Դանիա փախստականների նոր ալիքի հետ բախվենք», - ասել է արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը:

55 դանիացի զինվոր Քաբուլ կուղեւորվի 2018 թվականի սկզբին: