Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի դատավոր Խիզիր Մուսաքաեւը 20 օրով կալանավորել է քաղաքական գորչիծ Ալեքսեյ Նավալնիին զանգվածային ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար, հաղորդում է Meduza-ն։
Վարչական արձանագրություն կազմելու պատռճառն այն է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբանական ծառայության ղեկավար Իվան Ժդանովը տարածել է Նիժնի Նովգորոդում Նավալնիի պլանավորած հանրահավաքի մասին հայտարարությունը, որը համաձայնեցված չի եղել: (Նավալնին կարծում է, որ հանրահավաքը համաձայնեցված է եղել):
Նավալնին հայտարարել է, որ ինքը ձերբակալվել է, որպեսզի իր նախընտրական արշավի շրջանակներում չկարողանա ամբողջ Ռուսաստանով հանրահավաքներ անցկացնել:




























