Գլոբալ ֆինանսական ճգնաժամը եւ Կուբայի իշխանությունների անկարողությունը վճարել արտաքին պարտքերն առաջիկա 2-3 տարում, Կուբայի համար կարող են ճակատագրական լինել: Նման հետեւություններ են արվել Հավանայում 7 երկրների առեւտրային խորհրդականների եւ ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Pais թերթը՝ հղում անելով WikiLeaks-ի նյութերին:

WikiLeaks-ի հրապարակումների համաձայն, ամերիկացի դիվանագետ Ֆարարան ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկած գրության մեջ նշել է, որ այդ վերը նշված հանդիպման ժամանակ իտալացի դիվանագետը հայտարարել է, որ Կուբայի կառավարության աղբյուրները նշում են, թե 2011-ին այդ երկիրը կարող է իրեն սկանկ հայտարարել՝ արտաքին պարտքի պատճառով (17,8 մլրդ դոլար):