Դեկտեմբերի 11-ին ՕՊԵԿ-ի նախագահությունը Էկվադորից կանցնի Իրանին: Դա տեղի կունենա Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում՝ կազմակերպության անդամ երկրների նավթարդյունահանման ոլորտի նախարարների արտահերթ հանդիպման ժամանակ:

Թեհրանը վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ կնախագահի ՕՊԵԿ-ում:

Այդ հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն աշխարհում նավթի պահանջարկի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ըստ ամենայնի կպահպանեն նավթի արդյունահանման ներկա քվոտաները:

Արաբական միացյալ էմիրությունների էներգետիկայի նախարար Մոհամեդ բին-Դաեն ալ Խամլին կարծում է, որ «նավթի ներկա գները նպաստում են ներդրումների աճին»: Անգոլայի նավթի նախարար Խոսե Մարիա Բոտելո դե Վասկոնսելոսայի կարծիքով էլ, «գների առումով իրավիճակը կայուն է, ուստի նավթի արդյունահանման ծավալների փոփոխությունը քիչ հավանական է»: