Բելգիայի իշխանությունները մտադիր են երկրի խոշորագույն մզկիթի եգիպտացի իմամին վտարել, քանի որ նա սպառնում է ազգային անվտանգությանը, հաղորդում է AFP-ն:
Միգրացիայի հարցերով նախարար Թեո Ֆրանկեն հետ է կանչել Սաուդյան Արաբիայից ֆինանսավորվող Մեծ մզկիթի իմամի բնակության թույլտվությունը:
«Բոլորը գիտեն, որ Բրյուսելում Մեծ մզկիթի հետ խնդիրներ կան: Ես որոշեցի հետ կանչել այդ մզկիթի իմամի բնակության թույլտվությունը: Մենք շատ հստակ ազդակներ են ստացել, որ այդ մարդը սալաֆիստ է, միեւնույն ժամանակ շատ պահպանողական եւ մեր հասարակության եւ ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում»,-ասել է նախարարը:
Խոսքը Բելգիայում վերջին 13 տարիների ընթացքում բնակվող Աբդելհադի Սեվիֆեի մասին է:




























