Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր մանդատն իրեն «Աստծուց է տրված»: Դոդոնն այս մասին ասել է NTV Moldova-ի եթերում՝ այդ կապակցությամբ վկայակոչելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, հաղորդում է OMG-ը:

Դոդոնի խոսքով՝ Պատրիարք Կիրիլն այդ մասին իրեն պատմել է նախագահի մանդատը ստանալուց հետո: