Փարիզում Հորդանանի դեսպանատանն առընթեր ռազմական կցորդի աշխատակազմի շենքի դիմաց մոտոցիկլետ է պայթել, հայտնում է Petra գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչին:

Ֆոշ ավենյուում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են շենքի մոտ կայանված մի քանի մեքենաներ:

ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ դիվանագիտական առաքելությունից ոչ մեկը չի տուժել: Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել: