Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 09.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 9-ամյա Ռուդիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: