Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: