Չինաստանի Կենտրոնական բանկն ընթացիկ տարում արդեն վեցերորդ անգամ երկրի առեւտրային բանկերին ստիպել է 50 հիմնական կետերով բարձրացնել դեպոզիտային միջոցները։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Նոր նորմերը կսկսեն գործել այս տարվա դեկտեմբերի 20-ից։ Ներկայումս Չինաստանի ֆինանսական կազմակերպությունների մեծամասնության պահուստավորման չափը հասնում է 18-19 տոկոսի։ Նման միջոցներով Չինաստանի մոնետար իշխանությունները պայքարում են արժեզրկման դեմ, որը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է։
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից առեւտրային բանկերի պահուստավորման չափ է սահմանվել 12 տոկոսը։ Հայաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-նոյեմբերի ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հասել է 108,1 տոկոսի։





























