Եվրոպական հանձնաժողովը Իսպանիային եւ Կատալոնիային երկխոսության կոչ է անում, հաղորդում է AP-ն: Ինչպես հայտարարել է  ԵՀ առաջին փոխնախագահ  Ֆրանս Թիմերմանսը, կողմերը պետք է խոսեն միմյանց հետ:

«Հաղորդակցության բոլոր ուղիները պետք է բաց լինեն: Իսպանիայի սահմանադրական կարգի շրջանակներում Ժամանակն է, որ իրավիճակից ելք գտնվի»:

Նա նշել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը «Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է երկրի Սահմանադրության համաձայն լուծել»: