Երեւանում տարօրինակ գողություն է կատարվել. անհայտ անձը խանութից գողացել է կանացի ներքնազգեստներ:

Ըստ Shamshyan.com-ի՝  դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին առավոտյան: Անհայտ անձը հագուստի խանութից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության կանացի ներքնազգեստներ: Գողը կամ գողերը նշված խանութ են մտել պատուհանից և անգամ գողացել են մանեկենների վրա հագցրած կանացի ներքնազգեստները: Խանութում ավելի շատ թանկարժեք հագուստներ ու իրեր են եղել, սակայն տաօրինակ գողերին «գերել են» ներքնազգեստները: