Ֆրանսիայի Կադոժա համայնքում 84-ամյա տղամարդուց գողացել են ոսկյա ձուլակտորներով լի չհրկիզվող պահարանը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 400 հազար եվրո, հայտնում է Sud-Ouest-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այս երկուշաբթի, բայց լրատվամիջոցները այդ մասին նոր են տեղեկացվել:

Հրատարակության տեղեկատվությամբ թոշակառուին մի տղամարդ է մոտեցել, ով ներկայացել է որպես քաղաքային ջրամատակարարման ծառայության աշխատակից եւ հայտնել է, որ անհրաժեշտ է ստուգել ջրատար խողովակները:  Մինչ թոշակառուն ցույց է տվել նրան սարքավորումները, նրա հանցակիցները տուն են թափանցել  եւ գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ 3 ոսկյա ձուլակտոր կար:

Գողերը անհետացել են: Տեղական ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը: