Գերմանական թերթերը գրում են, որ շուտով WikiLeaks-ը տվյալներ կհրապարակի մի շարք հանրահայտ միջազգային կորպորացիաների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դեղագործական եւ էներգետիկ կորպորացիաներին։

Սկանդալի կենտրոնում է հայտնվել դեղագործական Ratiopharm ընկերությունը։ Պարզվում է, որ ընկերությունը դրամական խրախուսումների ու նվերների միջոցով բժիշկներից պահանջել է հիվանդների համար դուրս գրել բացառապես իրենց արտադրանքը։

Նշենք, որ այս ոչ խորամանկ գործելաոճը արմատացած է նաեւ Հայաստանում։ Շատ հաժախ բշիշկները ոչ միայն գովազդում են այս կամ այն դեղամիջոցը, այլեւ հիվանդին ցուցում տալիս, թե հատկապես որ դեղատնից պետք է այն գնել։