Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հարյուրավորները հոսպիտալացվել են, հայտնում է The New York Times–ը։
Պարբերականի տվյալներով՝ վնասվել կամ ավերվել է ավելի քան 2 հազար շինություն։
Տեղական իշխանությունները նաեւ հայտնել են, որ զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել, քանի որ շատ են անհետ կորած մարդիկ, իսկ որոշ շրջաններ առհասարակ անհասանելի են փրկարարների համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 10 զոհ։




























