Առնվազն չորս մարդ է զոհվել Թուրքիայի արեւմուտքում՝ Ալիագա մարզի Իզմիրի շրջանի Tupras ընկերության նավթավերամշակման հիմնարկությունում պայթյունի ժամանակ, փոխանցում է NTV հեռուստաալիքը:

Հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել նավթապահեստի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարումը դեռ շարունակվում է:

Ինչպես հայտնել է  Anadolu գործակալությանը՝ Ալիագա մարզի վարչության ղեկավար Բայրամ Յիլմազը, եւս երկու մարդ ստացել են մարմնական վնսավածքներ: Նրա խոսքով, վթարը տեղի է ունեցել  վաղուց չօգտագործված նավթապահեստի տեխնիկական սպասարկման ժամանակ, արտաքին միջամտության մասին խոսք չկա: