Ավստրալիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դարքնեթում երեք ամիս  ներկայացել են որպես  Child's Play մանկապիղծների ամենախոշոր ֆորումի ադիմինիստրատորներ, փոխանցում է նորվեգական  VG հրատարակությունը:

Այդ կերպ ոստիկաններին հաջողվել է տասնյակ հազարավոր օգտատերերի մասին տեղեկություններ ստանալ եւ դուրս գալ մանկական պոռնոգրաֆիա արտադրողների հետքի վրա: Հատուկ գործողությունը սկսվել է հիմնադիրների ձերբակալությունից հետու:

Child's Play կայքի ադմինիստրատորները բռնվել են տեխնիկական անգրագիտության վրա: Թեննեսի նահանգի բնակիչ Պատրիկ Ֆալթին հաջողվել է գտնել անձնական փոստարկղով, որին կցված էր բիտկոին դրամապանակը, որով կատարվում էր անօրինական բովանդակության համար վճարումը: Հանցագործը արդեն մեկ անգամ դատապարտվել էր չորսամյա աղջնակի բռնաբարության համար:

Նրա հանցակցի՝ Բենիամին Ֆոլքլերի ինքնությունը  պարզվել էր այն բանից հետո, երբ նա Child's Play կայքի պրոբլեմային կոդի սքրինշոթը բեռնել  էր անվճար ֆոտո հոստինգի համար եւ խնդրել էր մշակողների խորհրդատվությունը: