Անցած տարվա նոյեմբերին Երեւանում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարելու դեպքով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Ըստ մեղադրանքի՝ Սամվելը քննությամբ չպարզված օրը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնին հարակից տարածքում գտնվող տնակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:
Սամվելին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:


























