Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին այսօր՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի իր գործընկեր Թաներ Յըլդըզի հետ քննարկել է Ախալցխա-Բորչե բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցը։ Սրա միջոցով Վրաստանի էներգետիկ համակարգը պետք է կապվի Թուրքիայի էներգետիկ համակարգի հետ։ Ներկայում այդ կապն իրականացվում է 100 մեգավատտ լոկալ ցանցի միջոցով։

Ենթադրվում է, որ Ախալցխա-Բորչե էլեկտրահաղորդման գիծը կունենա մոտ 400 կմ երկարություն եւ կարժենա մոտ 220 մլն եվրո։

Այս ծրագիրը մեկնարկել է 2009 թ., սակայն ճգնաժամի պատճառով՝ հետաձգվել է։ Շինարարությունը պետք է տեւի մոտ 3-4 տարի։