Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:
Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը եւ փայտյա առաստաղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 10:49-ին:
Այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը եւ առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի եւ առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել եւ փլուզվել է մոտ 250 քմ:


























