Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում տեղատարափ անձրեւները, ջրհեղեղը եւ սելավները, որ ի հայտ են եկել տրոպիկական գոտում մթնոլորտային ցածր ճնշման պատճառով, շարունակվում են արդեն երեք օր: 20 մարդ զոհվել է, 12-ի ճակատագիրն անհայտ է, փոխանցում է «Սինհուան»:

Վիետնամի բնական աղետների կանխարգելման կենտրոնական վարչությունը հայտարարել է, որ տեղատարափ անձրեւների եւ ջրհեղեղի պատճառվ 5 մարդ վիրավորվել է, մեծ թվով գյուղատնտեսական մշակաբույսեր եւ շինություններ վերացել են:

Մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւները Վիետնամում հանգեցրել են ջրհեղեղի, սողանցքների եւ սելավային հոսքերի առաջացման:

Ըստ Վիետնամի կենտրոնական վիճակագրական վարչության, 2017-ի 9 ամսվա ընթացքում բնական աղետների պատճառով երկրում 169 մարդ է զոհվել կամ անհետ կորել, 232-ը վիրվավորվել է, նյութական վնասը գնահատվում 950 մլն դոլար: