Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա եւ սպանել նրան, հայտնում է BFMTV–ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկազալ համայնքում՝ Թուլուզ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հետախուզական ու արագ արձագանքման բրիգադի ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել էր 40 տարեկան գործընկերոջ վրա։

Հեռուստաալիքը հայտնում է, որ Թուլուզի դատախազությունը նախաքննություն է սկսել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։