ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի նորից քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին՝ նրանց անվանելով «շատ անազնիվ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Լրատվամիջոցները շատ վատն են, նրանք շատ անազնիվ մարդիկ են»,– ասել է նա Fox News–ին տված հարցազրույցում։

Թրամփը բողոքել է, որ շատ լրատվամիջոցներ բացասական են տրամադրված։ «Ես նրանց կեղծ եմ անվանում։ Այնքան շատ են կեղծ մարդիկ»,– ասել է նա։

Ընդ որում, նախագահը նաեւ ասել է, որ շատ լրագրողներ կան, որոնք ազնիվ մարդիկ են։