Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան։

ԱՊԱ–ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում բարձր մակարդակով հանդիպում կկայանա։

Պատասխանելով ԱՄՆ–ի եւ Թուրքիայի միջեւ վիզային ճգնաժամի մասին հարցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս խնդիրը կլուծվի։