Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակն է տոնել:

Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հոշվով հաղթանակ է տարել Չինաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ: Ընդ որում, Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթել են իրենց մրցակիցներին, Նելլի Աղինյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ հավաքականի առաջատար Էլինա Դաինելյանը պարտություն է կրել:

8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր: