«Հերթական ընտրություններ չեն լինի. մենք արագընթաց գնում ենք արտահերթ ընտրությունների»,- դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Երկիրն, ըստ էության, գնում է արտահերթ ընտրությունների: Ե՜ւ ներքին ե՛ւ  արտաքին գործոններն ու իրավիճակի վերլուծությունը ցույց են տալիս, որ դեպքերն ավելի արագ են զարգանում: Տրամաբանությունը բերում է նրան, որ արտահերթ ընտրությունները լինելու են ավելի շուտ»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա, որպես ներքին գործոն նշեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացը`մասնավորապես քաղբանտարկյալների առկայությունը, տնտեսական անբարենպաստ զարգացումները, իսկ արտաքինը` WikiLeaks-ի բացահայտումները՝ Իրանին զենք վաճառելու վերաբերյալ:

«Սերժ Սարգսյանին այլեւս հնարավորություն չի տրվելու մանեւրելու: Մանեւրել լինում էր, երբ կոմպրոմատները փակ էին, իսկ հիմա դրանք բաց են: Բաց կոմպրամատներ ունենալու դեպքում առեւտուր անելը դժվարանում է եւ խաղը մտնելու է բաց փուլ, ինչը նշանակում է առաջիկայում կա՜մ կտրուկ որոշումների ընդունում, կա՜մ արտահեթ ընտրություններ»,-ասաց Մանուկյանը:  Նրա հավաստմամբ, արտահերթ ընտրություններում իշխանություն է գալու Հայ ազգային կոնգրեսը, որովհետեւ «այսօրվա իշխանությունների միակ այլընտրանքը ՀԱԿ-ն է»:

«Երեք տարիների ընթացքում իշխանությունները փորձեցին ստեղծել երրորդ ուժ, փորձեցին միջանկյալ տարբերակներ գտնել «ոչ՝ ինձ, ոչ՝ քեզ» սկզբունքով, բայց չարչարանքներրն ի չիք դարձան»,-հավելեց ՀՀՇ վարչության նախագահը: