Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի ու մի շարք պատգամավորների մասնակցությամբ` բացվել է յուրատեսակ ցուցահանդես, որում ներկայացված են գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի աշխատանքները:
Ցուցանմուշների յուրատեսակությունն այն է, որ դրանք պատրաստված են հասարակ թղթից, որը ներկված է յուղաներկով: Այդ հումքով նկարչուհին ինքնատիպ ցուցանմուշներ է ստեղծել:
Հետաքրքրությամբ զննելով նկարները` պատգամավորներից մեկը դիմել է լրագրողներին, ասելով. «Ցուցանմուշները թերթի ձեր հոդվածներով են արված», ինչին ի պատասխան, լրագրողներից մեկը դիպուկ արձագանքեց. «Ոչ, այդ ձեր հակաժողովրդական օրենքներից են արված»:
Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս անգամ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` խոստանալով դրանց անդրադառնալ հաջորդ շաբաթ:




























