ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին այցելել է FTV International ընկերություն, որը նախատեսում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարեւոր է ԼՂՀ-ի համար, եւ ցանկացած ծրագիր այստեղ պետք է լինի համապարփակ՝ իրավական եւ տնտեսական առումներով:

Բակո Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: