Այսօր՝ դեկտեմբերի 13-ին նավթի գները համաշխարհային շուկաներում բարձրացել են՝ Չինաստանից ստացված տեղեկությունների պատճառով։ Այդ երկրում նավթի վերամշակումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ մոտ 9 մլն բարել/օրական։ Բացի այդ՝ ՕՊԵԿ-ի նախարարները շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ որոշեցին չփոխել նավթի արդյունահանման քվոտաները՝ օրական 24,84 մլն բարելի սահմաններում։

Ամերիկյան թեթեւ նավթի հունվարյան ֆյուչերսային գները Նյու Յորքի բորսայում կազմել են 88,89 դոլար 1 բարելի դիմաց՝ աճելով 1,3 տոկոսով։ Եվրոպայում Հյուսիսծովյան Brent տեսակի նավթի գինը կազմել է 91,35 դոլար/բարել՝ նույնպես թանկանալով 1,3 տոկոսով։