Թուրք հայտնի ֆուտբոլիստ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արդեն նախկին պատգամավոր Հաքան Շուքուրը ԱՄՆ-ում ճաշարան է բացել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ գյուլենական լինելու մեջ մեղադրվող եւ հետապնդման մեջ գտնվող արդեն նախկին պատգամավոր Հաքան Շուքուրին նկատել են Քալիֆոռնիայում՝ ճաշարան աշխատացնելիս։
Նախկին պատգամավորը թուրքական կոտլետներն անձամբ է մատուցում հաճախորդներին։
Նշենք, որ Հաքան Շուքուրը Թուրքիայից փախել էր, երբ նրա նկատմամբ ձերբակալման որոշում էր կայացվել՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով։




























