Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որը Կիեւ է ժամանել, կոչ է արել պահանջել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: 

«Ես կիեւցիներին կոչ եմ անում աշխատանքային օրվա ավարտից հետո այստեղ գալ եւ միայն մեկ բան պահանջել՝ որ Պորոշենկոն արդեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին»,- Գերագույն ռադայի շենքին կից Սահմանադրության հրապարակում հայտարարել է Սաակաշվիլին:

Ռադայի շենքի կողքին ընթացող հանրահավաքի մասնակիցների թիվը կեսօրին կազմում էր մոտ 4,5 հազար մարդ, եւս 1,5 հազար մարդ հանրահավաք է անցկացնում  Ուկրաինայի Ազգային բանկի շենքի մոտ:

Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան, չեղյալ համարել պատգամավորական անձեռնմխելիությունը: