Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը պաշտոնաթող եղավ աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո:
«Հանդիպումից հետո ես հայտնեցի խաղացողներին եւ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որ պաշտոնաթող եմ լինում: Այն, ինչ կատարվեց Հայաստանի հետ խաղում, ինձ համար անընդունելի է: Ես այսպես չեմ կարող աշխատել»,- ասել է Վերկոտերենը բելգիական ԶԼՄ-ներին:
Վերկոտերենը գլխավորել է Բելգիայի ընտրանին 2009թ. ապրիլին, երբ հրաժարական տվեց նախկին մարզիչ Ռենե Վանդերեյկենը: Նախատեսվում է, որ Վերկոտերենը կաշխատի հավաքականի հետ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը, իսկ հետո նրան կփոխարինի սանկտպետերբուրգյան «Զենիթի» նախկին մարզիչ Դիկ Ադվոկատը: Օգոստոսի 9-ին Ադվոկատը հեռացվեց ռուսաստանյան ակումբից: Այսպիսով, հոլանդացի մասնագետը առաջիկայում կարող է մարզել Բելգիայի հավաքականը:




























