Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եղբայրը` Իգոր Պուտինը լքել է «Մաստեր-բանկի» ընդհանուր հարցերով փոխնախագահի պաշտոնը: Նա դեկտեմբերի 6-ից ղեկավարում է «Սուրգուտտրուբորպովոդստրոյ» ընկերությունը, որը մասնագիտացել է խողովակների արտադրության մեջ: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

«Դրանից մեկ շաբաթ առաջ Իգոր Պուտինը խորհրդակցել է երկրի վարչապետի հետ, եւ նա աջակցել է գաղափարին»,- լրագրողներին հայտնել է վարչապետի եղբորը մոտ կանգնած աղբյուրը:

«Մաստեր-բանկում» եւս հաստատել են, որ Իգոր Պուտինը լքել է փոխնախագահի պաշտոնը: