2011թ. հունվարի 1-ից Ռուսաստանում սահմանվելու է կոնյակի նվազագույն գին, 193 ռուբլի՝ 0,5 լիտրի համար:

Ընդ որում խանութներ առաքվող կոնյակի նվազագույն գինը պետք է լինի 152 ռուբլի, իսկ արտերկրից Ռուսաստան ներկրվող կոնյակի գինը` 167 ռուբլի:

Ավելի վաղ Ռուսաստանում սահմանվել էր օղու եւ 28 աստիճանից թունդ խմիչքների նվազագույն գին: Դա արվել է կեղծ ապրանքի դեմ պայքարելու նպատակով:

2009թ, Ռուսաստանում վաճառվել է 11,2 միլիոն դեկալիտր կոնյակ: Դրա մեծ մասն արտադրել են ռուսական ընկերությունները:

Նշենք, որ ռուսական ռուբլու փոխարժեքով Ռուսաստանի տարածք ներմուծվող նվազագույն 167 ռուբլի գինը կազմում է 1947 դրամ: Այս տարվա նոյեմբերին Հայաստանում 5-աստղանի կոնյակի նվազագույն գինը կազմել է 5038 դրամ, իսկ 3-աստղանի կոնյակինը` 3898 դրամ: