Սլովակիան պետք է պատրաստ լինի եվրոյի գոտուց դուրս գալուն եւ ազգային արժույթին վերադառնալուն, եթե պարտքային ճգնաժամը շարունակվի տարածվել Եվրոպայով: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Ռիխարդ Սուլիկը:

Սուլիկ խոսքով, Սլովակիան, որը երկու տարի առաջ է անցել եվրոյի, պետք է «պլան-B» պատրաստի` վերադառնալու սլովակյան կրոնին:

Քաղաքական գործիչը հայտարարել է, թե Սլովակիան շատ փոքր է, որ զգալի ազդեցություն ունենա եվրոյի գոտու վրա, եւ պետք է միջոցներ ձեռնարկի սեփական շահերի պաշտպանության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս եվրոյի գոտու մեջ ընդգրկված են 16 երկրներ: