Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 15-ին քվեարկելու է Եվրամիության 2011թ. բյուջեի նախագիծը:
Եվրախորհրդարանի հերթական ամենամսյա նստաշրջանն ընթանում է Ստրասբուրգում` 13-16-ին: Բյուջեի քննարկումները կայանալու են դեկտեմբերի 14-ին, իսկ քվեարկությունը` վաղը, ասել է խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս տարի բյուջեի ընդունումը հետաձգվել է, քանի որ ԵՄ երկրների մի մասը դեմ էր նախնական տարբերակին, որը ծախսերի կրճատում էր նախատեսում: Նոր նախագծով մուտքերը նախատեսվում են 126,5 միլիարդ, ծախսերը` 141,9 միլիարդ եվրո:
Եթե բյուջեն չընդունվի, ֆինանսավորումը կատարվելու է 2010թ. ժամանակացույցով: Նման բան չի եղել անցած դարի 80-ական թվականներից:



























