Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) ղեկավար Սամվել Գեւորգյանի կարծիքով՝ Տաթեւի ճոպանուղին թեեւ շատ լավ նախագիծ է, սակայն բավարար չէ զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկներին Հայաստանը դիմավորում է օդանավի թանկ տոմսերով ու սպասարկման ցածր որակով։ «Մեկ գոհ զբոսաշրջիկը իր ետեւից 1 զբոսաշրջիկ է բերում, իսկ 1 դժգոհը 10-ին հետ է վանում»,- ասաց Ս. Գեւորգյանը։