Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտարարել էր, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի պաշտոնում, անօրինական է համարում Ղրիմի հարցում Ռուսաստանի գործողությունները։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta–ն։

«Միջազգային իրավունքի տեսակետից Ղրիմը Ուկրաինա է։ Մենք չենք պահել մեր խոսքը, մենք խախտել ենք Բուդապեշտի հուշագիրը՝ կնքված 1994-ին։ Մենք խոստացել էինք եւ այդ խոստումը չպահեցինք»,– ասել է Սոբչակը։

Նա նաեւ ընդգծել է, որ իրավիճակը պահանջում է կոմպրոմիսային լուծում գտնել։